«Թալիբան»-ը բաց է աֆղանական կառավարության հետ բանակցությունների համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը, ով Քաբուլ է ժամանել չհայտարարաված այցով, փոխանցում է AFP-ն: Մաթիսի այցը կայացել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի կողմից «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների պլանի հրապարակումից երկու շաբաթ անց: Վերջիններս, սակայան առայժմ պաշտոնական պատասխան չեն տվել Քաբուլի կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկին, սակայն Մաթիսը նշել է, որ թալիբների որոշ առաջնորդներ հետաքրքրություն են արտահայտել քննարկումների կապակցությամբ:

«Հնարավոր է՝ ոչ բոլոր թալիբները, սակայն նրանց մի մասը ակնհայտորեն հետաքրքրված է աֆղանական կառավարության հետ խոսակցությամբ»,- ասել է նա րագրողներին ռազմական ինքնաթիռում:

Գալիի խաղաղության ծրագրի մեջ է մտնում նաև «Թալիբան»-ի՝ որպես քաղաքական կուսակցության ճանաչումը: Թալիբները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել, սակայն միայն ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե՝  Քաբուլի կառավարության: