Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի պետքարտուղար Մաց Անդերսոնի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկու երկրների միջեւ համագործակցության առավել խորացման ուղիների, իրավապայմանագրային դաշտի ընդայնման, առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: