Թուրքիայում ռազմական ուսումնական ուղղաթիռի կործանման հետեւանքով հինգ մարդ է զոհվել` մեկ սպա, չորս օդաչու-ուսանողներ: Ուսումնական թռիչք կատարած ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է օդ բարձրանալուց քիչ անց: Մի քանի ժամ անց որոնման համար օդ բարձրացած երկու բանակային ուղղաթիռները գտել են վթարի վայրը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցները նշում են, որ նախորդ տարիներին Թուրքիայի բանակում հազվադեպ չեն նման պատահարները, սակայն նախկինում կործանվում էին զինված ուժերի գերձայնային ինքնաթիռները: