Հունվարի 9-ին Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:





























