Ավստրալիայում «Տաշա» արեւադարձային փոթորկի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, եւս 72-ն անհետ կորած են համարվում:
Երկրի վարչապետ Ջուլիա Գիլլարդը հաղորդել է, որ ջրային տարերքի զոհերի թիվը կարող է աճել, գրում է «Փրայմ-ՏԱՍՍ»-ը:
Նախօրեին տարերքի հարվածին է արժանացել Թուվումբա քաղաքը՝ 90 հազար բնակչությամբ, նաեւ հարակից բնակավայրերը: Ջրի հոսքերը, որոնց բարձրությունը հասել է 8 մետրի, անցել են փողոցներով՝ բառացիորեն սրբելով մեքենաներն ու հետիոտներին: Փրկարարների ջոկատները շարունակում են տարհանել տեղացիներին՝ օգտագործելով ուղղաթիռներ եւ մոտորանավակներ:





























