ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ մոտեցումը համաշխարհային առեւտրին, այդ թվում` պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների կիրառման որոշումը, պարտադիր չէ, որ առեւտրային պատերազմ կառաջացնի: CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Սպիտակ տան միջազգային տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Պիտեր Նավարոն:
«Մենք ակնհայտորեն կարող ենք այնպես անել, որպեսզի ամերիկյան ժողովուրդը եւ համաշխարհային առեւտրային համակարգը հաղթող դուրս գան», - ասել է նա` ավելացնելով, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով կարվի եւ կամրապնդի առեւտրային համակարգը: «Ուոլ Սթրիթում բոլորը պետք է հասկանան, ուղղակի հանգստացեք», - խորհուրդ է տվել Նավարոն:
Նշենք, որ պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների մասին՝ համապատասխանաբար 10 տոկոս եւ 25 տոկոս, Թրամփի որոշումը առաջացրել է Եվրոպայի մտահոգությունը, որը հայտարարել է, որ հակազդեցության միջոցներ կկիրառի եւ զգուշացրել է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել առեւտրային պատերազմի:



























