Վրաստանի ԶՈՒ Կրծանիսի ուսումնական կենտրոնում՝ Թբիլիսիի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

Կան վիրավորներ, հնարավոր է՝ նաեւ զոհեր, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

«Գրուզիա-Online» ինտերնետ-կայքի տվյալներով, 13 մարդ վիրավորվել է, եւս 3-ը մահացել են: Բոլոր տուժածներին տեղափոխել են Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհները փակ են: Մոբիլիզացվել է պարեկային ոստիկանությունը: Առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան կատարվածի մասին: Հայտնի է, որ այդ կենտրոնում վրացի զինծառայողներին ուսուցանում են ամերիկյան հրահանգիչները: