Սթրիտ արտի անգլիացի նկարիչ Բենքսին Նյու Յորքում ցուցադրել է արվեստի 20-մետրանոց ստեղծագործություն՝ նվիրված բանտում գտնվող Զեհրե Դողանին, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ քրդական ծագմամբ թուրք նկարիչը կալանավորվել է նկարի համար, որում պատկերել է Թուրքիայի իշխանությունների կործանած Նուսայբին քաղաքը, որտեղ մեծ թվով քրդեր էին բնակվում:

Բենքսիի աշխատանքում Դողանը պատկերված է ճաղավանդակի հետեւում, որի ճաղերից մեկը մատիտն է: Դրանից զատ, արվեստի գործը լրացված է Դողանին ազատելու կոչով: