Զարգացող տնտեսություն ունեցող երկրների դինամիզմը 2050 թվականին կհանգեցնի համաշխարհային հիերարխիայի փոփոխության: Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին, Հնդկաստանը կշրջանցի Ճապոնիային, իսկ Մեքսիկան առաջ կլինի Ֆրանսիայից: Reuters-ին հղում անելով` PricewaterhouseCoopers-ի հետազոտության տվյալները հրապարակել է ֆրանսիական Les Echos-ը:
Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Ռուսաստանի նման խոշոր երկրները կշահեն տնտեսական հզորության նման տեղաշարժից, սակայն դա կբերի նաեւ Վիետնամի եւ Նիգերիայի նման երկրների առաջընթացին:
Որպես հիմք ընունելով գնողունակության ցուցանիշը` հետազոտության հեղինակները կանխատեսել են, որ զարգացող տնտեսությամբ յոթ հիմնական երկրները` Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեքսիկան, Ինդոնեզիան եւ Թուրքիան մինչեւ 2020 թվականը կգերազանցեն Մեծ յոթնյակը` ԱՄՆ-ը, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա:
2032-ին Չինաստանը շուկայական փոխարժեքով հաշվարկած ՀՆԱ-ով ԱՄՆ-ից կխլի խոշորագույն համաշխարհային տնտեսության տիտղոսը: Իսկ գնողունակությամբ Չինաստանն առաջինը կլինի արդեն 2017-ին: Անցած տարվա ամռանը Չինաստանը հայտարարեց, որ տնտեսության մեծությամբ արդեն առաջ է անցել Ճապոնիայից եւ երկրկրորդն է:




























