Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «Նովիչոկ» գազի, որով ենթադրաբար թունավորվել է ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկիպալը, ծագման ամենահավանական աղբյուրի մասին, անընդունելի է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Նովիչոկ» գազի ծագման ամենից հավանական աղբյուրներն են Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան եւ, հնարավոր է, Միացյալ Նահանգները:
«Վճռականորեն մերժում եմ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի անընդունելի եւ անհիմն հայտարարությունը, որ Սոլսբերիում օգտագործված նյարդային թույնը կարող է լինել Շվեդիայից: Ռուսաստանը դրա փոխարեն պետք է պատասխան տա Մեծ Բրիտանիայից հարցերին», - գրել է նա Twitter-ում:
Մարտի 17-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել էր ՌԴ ԱԳՆ: Նրան ասվել է, որ ի պատասխան Անգլիայից 23 ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը մի շարք պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դրանք ներառում են 23 բրիտանացի դիվանագետների «հայելային» արտաքսումը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը եւ Բրիտանական խորհրդի աշխատանքների դադարեցումը:
Ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացման պատճառը նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորումն էր: Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հարձակման ժամանակ օգտագոծվել է ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույն:
Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին
Կարծես թե Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ
Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել
Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են
Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի
Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները
Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել




























