Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է 39 հնդիկների մահը, որոնք 2014 թվականին առեւանգվել էին Իրաքի ԻՊ զինյալների կողմից, հաղորդում է Reuters-ը:

Մարմինները հողաթմբերից հանվել են  Բադուշում, Մոսուլում, որը անցյալ տարվա հուլիսին ազատագրվել էր  ԻՊ-ից: ԴՆԹ-ի փորձաքննությունը հաստատել է, որ մահացածները հնդիկ բանվորներ են, որոնք անհետ կորել էին Մոսուլում, հաղորդել է արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարայը:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մարդկանց մեռած կհայտարարի,  երբ լիարժեք ապացույցներ ունենա:

Աշխատողների մեծ մասը Հնդկաստանի Պենջաբ նահանգից էին: