Նյու-Յորքում արտակարգ իրավիճակ է մտցվել հունվարի 12-ին տեղացած առատ ձյան պատճառով:
ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել երկրի Հյուսիս-Արեւելյան հատվածի համար;
Առաջին մի քանի ժամերի ընթացքում ձյան տեղումների քանակն ավելացել է: Ձյան շերտը Նյու-Յորքի մի քանի շրջանում հասել է 15-20 սմ-ի այն դեպքում, երբ համեմատաբար մեղմ քամի է: Սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ այն գիշերվա ընթացքում կարող է ուժեղանալ` հասնելով 55-60 կմ/ժ արագության:
Մեգապոլիսի երեք խոշորագույն ` Ջոն Քենեդու անվան, Լա Գուարդիայի եւ Նյու Յորքի օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ, հիմնականում ներքին:
Քաղաքի ղեկավարությունն, այդ թվում նաեւ քաղաքապետ Բլումբերգը, ի վիճակի չեն արձագանքել արտակարգ իրավիճակին, ինչն էլ պատճառ է դարձել Բլումբերգի հասցեին հնչող լայնածավալ քննադատությունների, ով նախկինում համարվում էր ԱՄՆ ամենահաջող քաղաքապետերից մեկը:





























