Թուրքիայում 10 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակված «Հըզբոլահ»-ի առաջնորդներից 2-ը չեն ներկայացել ոստիկանություն՝ ստորագրության։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հունվարի 4-ին ազատ արձակված «Հըզբոլահ»-ի ղեկավարներից Էդիփ Գյումուշը, Ջեմալ Թութարը եւ ռազմական թեւի պատասխանատու Մեհմեդ Վարոլը արդեն 3 օր է չեն ներկայանում ոստիկանություն՝ պարտադիր ստորագրության։

Թուրքիայում ոստիկանությունում մեծ են համարում հավանականությունը, որ «Հըզբոլահ»-ի անդամները փախել են Իրան կամ Լիբանան։

Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Հըզբոլահ»-ի անդամներին ազատ էին արձակել, քանի որ լրացել էր նրանց կալանված մնալու 10 տարին, սակայն նրանց նկատմամբ դատական վճիռ չէր կայացվել։