Ֆինլանդիայի Օուլու քաղաքում զինված տղամարդը ներթափանցել է քաղաքի դպրոցներից մեկը, նրան ձերբակալելու ուղղությամբ դպրոցում ոստիկաններն են աշխատում, փոխանցում է Yle–ն։ 

Ներկայումս ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացնում նրան ձերբակալելու նպատակով, ինչպես նաեւ ստուգում են շենքն ու տարածքը։ Ներկաներին ոստիկանները խնդրել են հետեւել իրենց ցուցումներին։