Աֆղանստանում կալանավորվել է «Իսլամական պետության» կողմնակից ֆրանսիացի մի կին, հաղորդում է AFP-ն` հղում անելով Աֆղանստանի պաշտոնյաներին:

Ըստ նրանց՝ կնոջը ձերբակալել են Ջովզյան հյուսիսային նահանգում գործողության ժամանակ, որը համարվում է ԻՊ-ի հենարանը:

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ձերբակալվածների թվում եղել է ֆրանսիացի կին: Հաղորդվում է, որ գործողության ընթացքում սպանել են ԻՊ-ի վեց զինյալների:

Ֆաքիր նահանգի ոստիկանության ղեկավար Մուհամմադ Յաուցզյանին տեղեկացրել է, որ վերջերս ԻՊ-ի եւս երկու ֆրանսիացի զինյալներ են սպանվել: