Օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկել են «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխվող, բաց տիպի դատապարտյալ Գ. Դ-ին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մոտից հայտաբերվել և առգրավվել է 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: