Ստորին Բավարիայի Շտեֆանսպոշինգ կոմունայում տեղակայված փախստականների ապաստարանում վեճ է ծագել ադրբեջանցու եւ Սիերա Լեոանեից եկած փախստականի միջեւ, հաղորդում է  haqqin.az–ը։ 

Կենցաղային խնդրի մանրամասները հայտնի չեն, սակայն  ոստիկանության տվյալներով, ադրբեջանցին հարձակվել է աֆրիկացու վրա եւ սկսել նրան ծեծել, ապա ծեծկռտուքին են խառնվել  այլ փախստականներ։ Հետաքրքիր է, որ ապաստարանի բնակիչների մեծ մասը Ադրբեջանի եւ Սիերա Լեոնեից եկածներն են։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հազիվ է հաջողվել կարգուկանոն հաստատել ապաստարանում։ 

Զանգվածային ծեծկռտուքի հերթական միջադեպը հարցականի տակ է դրել ամբողջ միգրացիոն քաղաքականությունը եւ փախստականներին Գերմանիայում ապաստան տալը։