Պերուի հյուսիսում Չիմու մշակույթի 77 դամբարաններ են գտել, որոնք հնագետները թվագրում են մ. թ. 1200-1400 թվականներին: Newsweek-ը հաղորդում է, դրանցում թաղված են առնվազն 12 երեխաներ՝ հավանաբար զոհաբերված: Բացի մնացորդներից, հնագետները գտել են ավելի քան 100 արտեֆակտ:

Պեղումների ղեկավար Վիկտոր Կամպանյա Լեոնը պատմել է, որ երեխաների կրծաքավանդակին նշումներ են եղել՝ կարծես թե ինչ-որ մեկը ցանկացել է կոտրել նրանց կողերը եւ հավանաբար հանել սիրտը: Բացի մարդկանց կմախքներից, հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, 115 կերամիկական ամաններ, մետաղական արտեֆակտներ եւ ձկնորսական սարքեր: