Մեքսիկայում առյուծը սպանել է գազանանոցի աշխատողին: Աշխատողը, ամենայն հավանականությամբ, մոռացել է փակել կենդանու քնելու հատվածի դուռը, որի արդյունքում գիշատիչը հարձակվել է տղամարդու վրա, հայտնում է AP-ն:
Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հայտարարել է, որ տեսուչները որեւէ խախտում չեն հայտնաբերել, որի պատճառով կենդանին կարող էր դուրս պրծնել:



























