Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ յուրացման կամ վատնման 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























