Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արմենակյան եւ Սարալանջի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին ընթացքի ժամանակ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից 45-ամյա կին է վայր ընկել. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Գանինի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























