Դատարանը «քրեական հեղինակություն» Զախարիա Քալաշովին (Շաքրո Մոլոդոյ) մեղավոր է ճանաչել շորթման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը սկսել է Քալաշովի եւ շորթման գործով նրա տասնյակ հանցակիցների դատավճռի հրապարակումը: Ինչպես նշել են դատարանում, դատավճռի հրապարակումը «կտեւի 2 կամ 3 օր»:
Մեղադրող կողմը պահանջել է Քալաշովին մեղավոր ճանաչել շորթման 2 դրվագով եւ նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 700 հազար ռուբլի տուգանքի:
Նրա մերձավոր համախոհ Անդրեյ Կոչույկովի («Իտալացի») համար մեղադող կողմը պահանջել է 9,5 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում՝ 500 հազար ռուբլի տուգանքով:
Եվս 10 ամբաստանյալների համար դատախազը պահանջել է 7,5-ից մինչեւ 9,5 տարվա ազատազրկում եւ տարբեր չափերի տուգանքներ:



























