Նիդերլանդների կառավարությունը, անվտանգության նկատառումներով, Թուրքիայից հետ է կանչել իր դիվանագետին, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, լրտեսական գործունեություն է ծավալել, հաղորդել է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորոցիան (NOS) ՝ վկայակոչելով թագավորության Արտաքին գործերի նախարարությանը:

NOS–ի փոխանցմամբ՝ նախարարությունում հայտարարել են, որ Ստամբուլում Նիդերլանդների հյուպատոսությունում աշխատող դիվանագետը զբաղվել է «տարածաշրջանային հարցերով»։ ԱԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ նա վերադարձել է Նիդերլանդներ նախազգուշական նկատառումներից ելնելով եւ հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ 

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ կասկածյալը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր խմբերի հետ՝ ներկայանալով Նիդերլանդների պաշտպանության նախարարության աշխատակից։ Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են իրականացնում միջադեպի կապակցությամբ։ 
Ավելի վաղ Daily Sabah թերթը հաղորդել է, որ Թուրքիայում ձերբակալվել է Նիդերլանդների քաղաքացի, որը կասկածվում է լրտեսության մեջ՝ ի օգուտ Նիդերլանդների ռազմական հետախուզության համար։