ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործության առթիվ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից դատական ակտը տեւական ժամանակ չկատարելու դեպքի վերաբերյալ:
Այսպես, դատարանի կողմից կայացրած վճռով Հ. Գ.-ին պարտավորեցվել է փոքրահասակ որդուն հանձնել նախկին կնոջ խնամքին: Ըստ այդմ` 12.06.2017թ.-ին դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում կատարողական վարույթ է հարուցվել, սակայն դրա շրջանակներում ԴԱՀԿ աշխատակիցները շուրջ 9 ամիս է որեւէ գործողություն չեն ձեռնարկել դատարանի վճիռը կատարելու` երեխային մորը հանձնելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























