ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հրապարակել է Կատարի կործանիչների եւ ԱՄԷ-ում գրանցված ուղեւորատար ինքնաթիռի մոտեցման մանրամասները, հաղորդում է National-ը:
Վարչությունը նախօրեին հայտարարել էր, որ Կատարի կործանիչները հերթական անգամ մոտեցել են ԱՄԷ-ից ուղեւորվող ուղեւորատար ինքնաթիռին, որի պատճառով օդաչուն ստիպված է եղել փոխել ընթացքը:
Վարչությունը նշել է, որ կործանիչները ինքնաթիռին 214 մետրով մոտեցել են, ինչը վտանգ է ներկայացնում ուղեւորների համար: Այդ պատճառով ինքնաթիռը 9,8 կիլոմետրից մինչեւ 10,7 կիլոմետրի վրա է բարձրացել: «Դա վտանգ է ստեղծում միջազգային քաղաքացիական ավիացիայի համար», - ասել է վարչության ներկայացուցիչ Իսմաիլ Ալ-Բելուշին:
Airbus 320 -ը թռչում էր դեպի Եվրոպա:




























