Թուրքիայի Անթալիա քաղաքի կրպակներից մեկը աշխատեցնող Յադիգար Դ․-ին վնասել ու թալանել է խորթ եղբայրը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ 25-ամյա Ջելալ Դ․-ն այցելել է խորթ եղբոր՝ Յադիգար Դ․-ին պատկանող կրպակ եւ նրանից պահանջել դրամարկղում գտնվող ամբողջ գումարը։ Յադիգարը մերժել է պահանջը, ինչից հետո խորթ եղբայրը ածելիով հարձակվել է եղբոր վրա, վնասել նրա ձեռքն ու հափշտակել դրամարկղում գտնվող ամբողջ գումարը։
Րոպեներ անց ոստիկանությունը փողերով հանդերձ ձերբակալել է Ջելալ Դ․-ին։




























