Մենսֆիլդում Richland Carrousel այգու աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որպեսզի հանգստացնեն բորբոքված այցելու կնոջը, հաղորդում է USA.one-ը:
Նկարվելով Զատկի Ճագարի հագուստով տղամարդու հետ՝ նա նրան անվայել բառեր է ասել:
Ըստ ոստիկանության՝ ճագարների 54-ամյա սիրահարը շատ հարբած է եղել եւ հազիվ է կանգնած մնացել: Կնոջը ձերբակալել են խուլիգանության եւ հարբեցողության համար:



























