ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկարաձգել է Տանզանիայից Մոհամեդ Չանդե Ուսմանի լիազորությունները, որը Գլխավոր ասամբլեայի հրահանգով հետաքննում ՄԱԿ-ի երկրորդ գլխավոր քարտուղար Դագա Համարշելդի մահվան հանգամանքները:
Նախնական հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ինքնաթիռի վթարի պատճառը, կարող է լինել հրթիռակոծումը՝ կամ ցամաքից կամ օդից: Նախորդ ուսումնասիրությունները եզրակացրել էին, որ ինքնաթիռի վթարը տեղի էր ունեցել օդաչուի սխալի հետեւանքով: Սակայն վերջերս հայտնված հանգամանքներն հերքում են այս տարբերակը:
Գլխավոր քարտուղարը կոչ էր արել Համարշելդի մահվանը վերաբերող տեղեկություններ ունեցող բոլոր պետություններին հատուկ բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարել վերլուծել իրենց հետախուզության, անվտանգության եւ պաշտպանության գերատեսչությունների արխիվները:




























