Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ իր առաջին անձնական հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կնպաստի Կորեական թերակղզում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ 2 երկրների բարեկամությանը, նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտի 25-28-ը Կին Չեն Ընը կնոջ հետ ոչ պաշտոնական այց է կատարել Չինաստան, որը մինչեւ հիմա գաղտնի էր պահվում:
«Այս գարնանային օրը լի է երջանկությամբ ու հույսով, եւ ես վստահ եմ, որ իմ առաջին հանդիպումը գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ մեծ պտուղներ կտա Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի բարեկամության համար, ինչպես նաեւ կնպաստի Կորեական թերակղզում խաղաղությանն ու կայունությանը»,- հայատարարել է Կիմ Չեն Ընը ողջույնի ճաշկերույթի ժամանակ:
Չինաստան ուղեւորությունը իշխանության գալուց ի վեր Կիմ Չեն Ընի առաջին արտասահմանյան այցն է:
«Այն փաստը, որ ես առաջին արտասահմանյան այցի համար Չինաստանն ընտրեցի վկայում է, թե որքան բարձր եմ գնահատում 2 երկրների բարեկամությունը»,- ասել է Կիմ Չեն Ընը:




























