Մի քանի հանցագործներ թալանել են  Մոսկվայի Սոկոլնիկի շրջանի բանկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ կամուֆլյաժով հինգ հանցագործները հարձակվել են Բինբանդի մասնաճյուղի վրա եւ այնտեղից «մեծ գումար» են տարել:

Հարձակվողները կարողացել են մեքենայով փախուստի դիմել: Աղբյուրի խոսքով՝ հանցագործները տեղաշրաժվում են մերձմոսկովյան համարանիշներով՝ Hyundai մեքենայով: Մեքենայի հետեւի անիվն իբրեւ թե ծակված է:

Բանկի կողոպտման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: