«Կեմերովոյում անհնարինության աստիճանի սարսափելի ողբերգությունը խորապես հուզել է յուրաքանչյուր ռուսաստանցուն, աշխարհի ամեն մի մարդուն»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Սախալինսկի քաղաքային կամերային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը՝ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեևտրի կենտրոնում հրդեհի կապակցությամբ:
«Դժվար է բառեր ընտրել, ավելի շուտ անհնար է, արտահայտելու համար այն, ինչ զգում ես սրտումդ ու հոգումդ՝ մտածելով մահացած երեխաների եւ մեծահասակների, նրանց հարազատների եւ մտերիմների մասին... եւ չնայած համառուսաստանյան սգի պատճառով մշակութային միջոցառումների չեղարկմանը, մենք այսօր կկատարենք ավելի վաղ նախատեսված, մի փոքր փոփոխված համերգային ծրագիրը՝ այն նվիրելով այդ զարհուրելի ողբերգության զոհերի Վառ Հիշատակին»,-նշել է նա:
Հախնազարյանը համերգ կգա Հարավային Սախալինսկի «Ռոդինա» մշակույթի տանը:




























