Սոցցանցերում տարածված Մարոկկոյում դեռահաս աղջկա բռնաբարության տեսանյութը հասարակության վրդովմունքի եւ զայրույթի պատճառն է դարձել, հաղորդում է AP-ն:

Երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ իշխանությունները կալանավորել են ենթադրյալ հանցագործին՝ 21-ամյա երիտասարդին: Նախարարությունը հայտարարել է, որ իշխանությունները որոնում են դեպքը նկարահանող մարդուն:

Տեսանյութում երիտասարդը ծիծաղալով պատռում է աղջկա հագուստը: Աղջիկը լաց է լինում:

 «Դու ունե՞ս քույր: Ուզում ես, որ նույնը նրա հետ լինի՞», - ասում է աղջիկը:

«Դու ունես քույր» արտահայտությունը սկսվել է տարածվել երկրի սոցցացերում՝ խորհրդանշելով կանանց դեմ բռնությունը: