Երկրորդ օրն անընդմեջ Tesla ընկերության  բաժնետոմսերը նվազում են այն բանից հետո, երբ  տրանսպորտի ազգային խորհուրդը հայտնել է, որ մտադիր է հետաքննել Tesla Model X-ի մահվան ելքով վթարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Քալիֆորնիա նահանգում:

Ընկերության բաժնետոմսերի արժեքի այս տարվա նվազագույն մակարդակը   ուղեկցվում է նրա վարկային վարկանիշի անկմամբ: Moody's գործակալությունը հաղորդել է ընկերության վերաբերյալ բացասական կանխատեսման մասին, որն արտացոլում է այն հավանականությունը, որ այժմ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նրան ներդրումներ անհրաժեշտ կլինեն:

Tesla-ն ունի  230 մլն դոլար արժողությամբ փոխարկելի պարտատոմսեր (այս տարվա նոյեմբերին մարման ժամկետով) եւ 920 մլն, որոնք պետք է մարվեն հինգ ամիս անց: