Թբիլիսիում Ադրբեջանի քաղաքացին հարձակվել է դեռահասի վրա:

Imedi հոռուստաալիքը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ձերբակալվել է Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի, ում մեղադրում են 13-ամյա դեռահասի նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ցերեկը, երբ 8-րդ դասարանի աշակերտը դպրոցից տուն է վերադարձել: Նրա հետ միասին վերելակ է նստել մեղադրյալը, որը, տարածված տեղեկությունների համաձայն, փորձել է նրա աչքը հանել: Տղան սկսել է բղավել: Բղավոցների ձայնից դուրս են վազել հարեւանները, որոնք ոստիկանություն են ահազանգել եւ շտապ օգնություն կանչել:

«Ես պատուհանից դուրս էի նայում, երբ հայտնվեց պարեկայինը, շտապ օգնության մեքենան: Ես, իհարկե, հետաքրքրվեցի: 13-րդ հարկում իրարանացում սկսվեց, բղավոցներ, որ 10-րդ հարկում երեխայի նկատմամբ վերելակում ինչ-որ հիվանդ բռնության փորձ է կատարել: 7-րդ հարկի հարեւանուհին՝ երիտասարդ աղջիկ, բղավոցներ է լսել՝ «աչքերն են հանում, արյուն է հոսում», եւ անմիջապես զանգահարել է պարեկային»,- Imedi  հեռուստաալիքին ասել է տեղի բնակիչ Թեա Նադիրաձեն:

Դեռահասի մոտ ուղեղի ցնցման կլինիկական նշաններ կան: Աջ աչքի տեսողությունը թուլացել է: Հարուցվել է քրեական գործ «պարբերական ծեծ կամ այլ բռնություն, որը ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք է պատճառել մեղադրյալի համար ակնհայտ անչափահասին, անձանց, որոնք անօգնական վիճակում են կամ մեղադրյալից նյութական կամ այլ կախվածության մեջ» հոեդվածով, որը պատժվում է  4-ից ինչեւ 6 տարի ազատազրկմամբ: