Կրիպտոարժույթների մայնինգը նոր միտում է դարձել կիբերհանցագործության աշխարհում, այն շահույթ է բերում չարամիտներին, սակայն որևէ ռիսկի հետ գրեթե կապված չէ: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Դոկտոր Վեբ» ռուսական հակավիրուսային ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Շարովը:

«Այժմ շորթիչներն անհետանում են, և նրանց ավելի արյունավետ գործիքներ են փոխարինում՝ կրիպտոարժույթի մայներները: Դրանք մեծ եկամուտներ են բերում՝ ավելի քիչ կորուստներով եւ ռիսկերով: Սա այն նոր բանն է,որ հայտնվել է այժմ: Երբեմն հանցագործը կարող է ամիսներ շարունակ հանգիստ, առանց որեւէ անհարմարության մայնինգով զբաղվել: Իսկ մարդիկ, ում համակարգիչները նա օգտագործում է, կարծում են, որ իրենց համակարգիչները հուսալիորեն պաշտպանված են  հակավիրուսներով, ընդ որում դրանց հզորությունները օր ու գիշեր ածխատումեն չարամիտների շահույթի համար», - ասաց հակավիրուսային ընկերության գլխավոր տնօրենը:

Կարելի է ասել, որ ոչ ոք ոչինչ չի կորցնում, իսկ տուժածները երբեմն էլ կարող են իմանալ այն մասին, որ վճարելով էլեկտրաէներգիայի համար, վճարում են նաև մայների համար: «Էլեկտրաէներգիան, ընդ որում, կորչում է, այսինքն տուժածները վճարում են էլեկտրաէներգիայի համար, քանի սա չափազանց էլեկտրատար պրոցես է, այն ստիպում է չափազանց արագ աշխատել պրոցեսորին և այդ ընթացքում շատ էներգիա է օգտագործում: Բայց քանի որ այս ամենը բաշխված է եւ ազդում է  բազմաթիվ սարքերի վրա, ապա բոլոր համակարգիչներին բաժին է ընկնում այդ բիթքոինի եւ այլ կրիպտաարժույթների մի չնչին մասը::

Քիչ-քիչ լավ գումարներ են հավաքվում: Մարդը կարող է ամիսներով չկասկածել, որ առանց իր համաձայնության, առանց իմացության իր համակարգիչն օգտագործվում է հաքերների կողմից»,- բացատրել է Շարովը: Հանցագործները հաճախ խորամանկ քայլերի են դիմում՝  «թաքնվելով» լեգալ համակարգչի հետևում կամ մայնինգի համար սովորական կայքեր օգտագործելով:

«Հանցագործները վարակում են կայքերը, և կայքն այցելող մարդն այդ ընթացքում, որ գտնվում է այտեց, օբյեկտ է դառնում: Կայքում տեղադրված սկրիպտերը սկսում են մայնել,մայնել,մայնել: Այնտեղ ատ քիչ է ստացվում, սակայն մեծ քանակության դեպքում դրանցից մեծ գումար է ստացվում»,- ասել է Բորիս Շարովը: