Մոսկվայի Նիկուլինսկի դատարանում հինգշաբթի շարունակվել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Քալաշով) եւ նրա հանցակիցների շորթման գործով դատավճռի հրապարակունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատավոր Կոնստանտին Դուբկովը դատավճիռը սկսել է հրապարակել 2 օր առաջ, որի առաջին մասից հայտնի է դարձել, որ այն մեղադրական է: Դատարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հրապարակումը «կտեւի 2 կամ 3 օր»:
Մեղադրող կողմը պահանջել է Քալաշովին մեղավոր ճանաչել շորթման 2 դրվագով եւ նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 700 հազար ռուբլի տուգանքի:
Նրա մերձավոր համախոհ Անդրեյ Կոչույկովի («Իտալացի») համար մեղադող կողմը պահանջել է 9,5 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում՝ 500 հազար ռուբլի տուգանքով:
Եվս 10 ամբաստանյալների համար դատախազը պահանջել է 7,5-ից մինչեւ 9,5 տարվա ազատազրկում եւ տարբեր չափերի տուգանքներ:
Երկու շորթումների միավորված գործով ընդհանուր անցնում է 14 մարդ: Երկուսը դատվել են հետմահու (նրանց սպանել են փոխհրաձգության ժամանակ), 11 մեղադրյալներ, ներառյալ Շաքրոն եւ Իտալացին, 2016-ի ամառվանից քննչական մեկուսարանում են: Ամբաստանյալների թվում ՌԴ ՆԳՆ Սեփականության անվտանգության գլխավոր վարչության գնդապետ Եվգենի Սուրժիկովը, որն աշխատել է Կոչույկովի անձնական թիկնազորում, տնային կալանքի տակ է
Ամբաստանյալները 2 խմբի են բաժանված, որոնցի մեկում տուժողը Elements ռեստորանի տնօրեն Ժաննա Կիմն է, մյուսում՝ ձեռնարկատեր Լեւ Գարամովը: Քննության վարկածով ամբաստանյալներին միավորում է այն, որ նրանք գործել են Շաքրո Մոլոդոյի ղեկավարությամբ:




























