Հինգշաբթի առավոտյան զինվորականների մի խմբի վրաերթի ենթարկելու փորձ արած վարորդը Գրենոբլում ձերբակալվել է ֆրանցիացի իրավապահների կողմի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Europe1-ը:
«Սեւ Peugeot 207-ով փախչած հարձակվողը ձերբակալվել է Գրինոբլում»,- հաղորդում է ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:15-ին Վարս-Ալյեր-է-Ռիսե կոմունայում, երբ մի քանի զինծառայող դուրս էր եկել առավոտյան վազքի: Վարորդը բղավել է զինվորականների վրա եւ վերջիններից վրաերթի ենթարկելու մի քանի փորձ արել, սակայն տղամարդկանց հաջողվել է հեռու վազել ճանապարհից: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:




























