Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, խուլիգանության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենայի փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Ընհանուր առմամբ առգրավել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ 2 պահունակով, եւ տարբեր տրամաչափի 33 փամփուշտ:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 3-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: