Մարտի 28-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել եւ հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի մոտ 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչից հետո երկուսով ծեծել են իրեն, պատճառել վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Հրազդանի եւ Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 22-ամյա Վան Բ.-ն եւ վերջինիս ընկեր ոմն Տիգրան:
Մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տիգրանը 21-ամյա Տիգրան Ս.-ն է:
Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության ծառայողները Հրազդանի Կենտրոն թաղամասի 86 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Տիգրան Ս.-ին եւ Վան Բ.-ին, որոնք խոստովանել են կատարված հանցագործությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Տիգրան Ս.-ն եւ Վան Բ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:




























