Թուրքիայի Քոջաելի նահանգում ափերի մոտ կրակոցների հետեւանքով սատկած դելֆին է հայտնաբերվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Քոջաելիում ափերի մոտ դելֆին տեսած քաղաքացիների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած փրկարարները դելֆինին սատկած են հայտնաբերել։

Պարզվել է, որ անհայտ անձ կամ անձիք հրազենային 5 կրակոց են արձակել դելֆինի վրա եւ սատկացրել։