Մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Անկախության, Գանինի եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























