Ֆրանսիացի բուսակերը սոցցանցում մեկնաբանությունում ահաբեկչությանը հավանություն տալու համար դատարանի առջեւ կկանգնի: Անցյալ շաբաթվա ընթացքում Տրեբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում մսագործի սպանությունը նա «արդարադատություն» է անվանել, գրում է AFP- ն:

«Ուրեմն, դուք ցնցված եք, որ մարդասպանին սպանել են ահաբեկիչները», - գրել է նա: «Բայց ես չեմ կարեկցում: Ես դա արդարադատություն եմ համարում»: Հաղորդագրությունը համացանցում վրդովմունք է առաջացրել, եւ հեղինակը հետո հեռացրել է այն, սակայն դատախազները որոշել են նրան մեղադրել ահաբեկչության խրախուսման համար:

Մեղադրանքը կարող է ներկայացվել յուրաքանչյուրին, ով կասկածվում է ահաբեկչության հավանության մեջ կամ դրական է դրան վերաբերում: Դրա համար մինչեւ 7 տարի ազատազրկում  է սպառնում եւ եւ մինչեւ 100,000 եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկիչը Ֆրանսիայի հարավում գտնվող սուպերմարկետում մարդկանց պատանդ էր վերցրել:  Նա իշխանություններից պահանջում էր ազատել Սալահ Աբդեսլամին՝ ԻՊ-ի միակ ողջ մնացած զինյալին, որը 2015-ին Փարիզում եւ Սեն Դենիում ահաբեկչությունների կազմակերպիչներից է:

Հանցագործը սպանել էր 3 մարդու, 16-ի վիրավորել: