Փետրվարի 14-ին Ֆլորիդայում՝ Փարքլենդի դպրոցում հրաձգություն կատարած տղան հարյուր հազարավոր նամակներ (այդ թվում ռոմանտիկ) եւ գումարներ է ստանում «երկրպագուներից»:

«Բազմաթիվ նամակներ կան,-պատմել է հրաձիգին ներկայացնող Broward County իրավապաշտպան Հովարդ Ֆինքելշտեյնը,- 40 տարվա աշխատանքի ժամանակ ես այսքան նամակ չեմ տեսել: Այդ նամակները գրված են երկրի տարբեր անկյուններից սովորական աղջիկների կողմից: Դա վախեցնում է»:

Նրա խոսքով հրաձիգը նամակները չի ստանում, դա արգելված է:

Հիշեցնենք, որ Փարքլենդի դպրոցում հրաձգության հետեւանքով 17 մարդ էր սպանվել: Ֆլորիդայի դատախազները հայտարարել են, որ հրաձիգի համար մահապատժի են ձգտելու հանսել: