Պակիստանի Փենջաբ նահանգում քաղաքական գործիչը սպանել է տեղական թերթում աշխատող լրագրողին:

Ինչպես հաղորդում է AP-ն, հղում անելով ոստիկանությանը, լրագրող Զիշան Աշրաֆ Բաթը սպանվել է Սամբրիալ քաղաքում: Նա աշխատել է «Նավա-ի-Վակտ» թերթում: Մարդասպանը՝ տեղական քաղաքական գործիչ Իմրան Չեեման, փախուստի է դիմել: Սպանության դրդապատճառները անհայտ են: