Այսօր՝ մարտի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության եւ Արարատի մարզային վարչության աշխատակիցներըոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Արբատ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սեւակ Մարտիրոսյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող հանցավոր եւս մեկ խումբ: Հայտնաբերվել է նաեւ մեծ քանակի թմրանյութեր:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Հայտնաբերված թմրամիջոցները առգրավվել են եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























