Թուրքիայի արեւելքում՝ Իգդիր–Կարս ավտոմայրուղու վրա փախստականներին տեղափոխող միկրոավտոբուսը մխրճվել է արգելապատնեշի մեջ, գրում է «Անադոլուն»։ 

Միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է 17 մարդ, 36-ն էլ վիրավորվել է։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների փոխանցմամբ, կառավարումը կորցրած ավտոբուսում գտնվել են փախստականներ Աֆղանստանից եւ Պակիստանից, որոնք անօրինական կերպով հատել են թուրք–իրանական սահմանը։ 

Արգելապատնեշին բախվելուց հետո ավտոբուսը սկսել է այրվել։ Ականատեսները պատմել են, որ բախումն այնքան ուժեղ է եղել, որ ուղեւորներին նետել է երթեւեկելի գոտի։