Բաքվի ֆասթ–ֆուդի կետերում, հնարավոր է, վաճառվում է շան մսից պատրաստված սնունդ, գրում է haqqin.az–ը։ 

«Ադրբեջանի ազատ սպառողների միությունը ստուգումներ կիրականացնի ռեստորաններում եւ հանրային սննդի կետերում։ Բաքվում կան 15 հազար ֆասթ–ֆուդի պատրաստման կետեր, սակայն դրանցից միայն երկու կազմակերպություն ունի թույլտվություն, որոնք միայն 60 առեւտրային կետեր ունեն։ Չի բացառվում, որ մյուս կետերում ֆասթ–ֆուդը պատրաստվում է շան, էշի եւ նույնիսկ սատկած կենդանիների մսից»,–նշել է Ադրբեջանի ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը։