Մարտի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Կամո Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, 79-ամյա Ալբերտ Բ.-ի տաբատի գրպանից գողացել է 30.000 դրամ:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: