Լիբանանի հարավում կործանվել է իսրայելական անօդաչու թռչող սարք, հայտնում է «Ալ Մանար» հեռուստաալիքը:

«Ալ Մանարի» թղթակիցը հայտնում է, որ իսրայելական լրտեսական անօդաչուն կործանվել է Լիբանանի հարավի Բարաաշիթ եւ Բեյթ Յանուն բնակավայրերի միջեւ»,- նշված է հեռուստաալիքի կայքում:

Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: