Դատարանը կալանավորել է «Սումմա» խմբի համասեփականատերերից առաջինին՝ Զիյավուդին Մահոմեդովին: Երկրոդ եղբոր՝ Մահոմեդ Մահոմեդովի վերաբերյալ որոշումը քննարկվում է:
Երկու եղբյարները կասկածվում են հանցավոր միավորման ստեղծման եւ բյուջեի միջոցների յուրացումների մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը հանցավոր միավորման ստեղծման գործով երկու ամսով կալանավորել է «Սումմա» խմբի սեփականատերերից մեկին` Զիյավուդին Մահոմեդովին:
Երկրորդ եղբոր, նույնպես «Սումմա» խմբի համասեփականատեր Մահոմեդ Մահոմեդովի վերաբերյալ որոշումը դեռ չի ընդունվել:
Դատարանում ներկայացված գործի նյութերից պարզ է դառնում, որ եղբայրներին մեղադրում են 2.5 մլրդ ռուբլու յուրացման մեջ: Ընդհանուր առմամբ խոսքը «Սումմա»-ի մեջ մտնող տարբեր ընկերությունների կողմից դաշնային եւ տարածաշրջանային բյուջեներից միջոցների յուրացումների վերաբերյալ 7 հանցավոր դրվագների մասին է:
Նիստի ժամանակ Զիյավուդին Մահոմեդովի փաստաբանը դատարանին առաջարկել է ազատ արձակել իր պաշտպանյալին յուրացումների՝ 2.5 մլրդ ռուբլի չափով գրավի դիմաց:
Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը հանցավոր միավրում ստեղծելու գործի շրջանակում երկու ամսով կալանավորել է նաեւ «Սումմա»-ի մեջ մտնող «Ինտեքս» ընկերության ղեկավար Արթուր Մաքսիդովին:
Դատական նիստի ժամանակ քննիչը հայտարարել է, որ Մաքսիդովը, գործելով հանցավոր կազմակերպության կազմում, մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 23-ը, գները բարձրացնելով բյուջեից յուրացրել է 668.925 մլն ռուբլի: Մաքսիդովը դատավարության ժամանակ ասել է, որ «ցնցված» է իր դեմ ներկայացված մեղադրանքներից:
Նշենք, որ «Սումմա» խմբի համասեփականատիրոջ գործով ներգրավված երկու անձինք, թաքնվում են Էմիրաթներում եւ հետախուզվում են:




























